ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իսկ պայմանագրային զինծառայողների համար, պարզվում է, գումար չկա. Տիգրան Աբրահամյան

Իսկ պայմանագրային զինծառայողների համար, պարզվում է, գումար չկա. Տիգրան Աբրահամյան
26.08.2022 | 10:26

Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։


Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։
Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։
Ոչ պակաս վտանգավոր են նախաձեռնության դրդապատճառները։
Իշխանության համոզմամբ, սա հնարավորություն է տալու ավելացնել պայմանագրայինների աշխատավարձերը։


Այսինքն՝ մեզ ուզում են համոզել, որ երկրում փող չկա կամ փող չկա երկրի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու համար։
Հայաստանում բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգևավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, դեռ չեմ խոսում դրանց խիստ անարդյունավետության մասին, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար, պարզվում է, գումար չկա։


Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել՝ զինված ուժերի մեր զինծառայողները՝ շարքայինից մինչև սպաներ, պետք է ապահովված լինեն սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետև այս մարդիկ բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են մեր անվտանգությունը։


ՈՒ սա այն դեպքում, որ իրենց թիկունքում չեն զգում պետության, այս իշխանության ներկայությունը, ավելին՝ սրանց քաղաքականության հետևանքով անընդհատ նոր սպառնալիքների ու վտանգների են բախվում։

Դիտվել է՝ 17192

Մեկնաբանություններ